Հասարակություն

ԱՄՆ-ը ՊԵԿ-ին 13 միլիոն դոլար արժողությամբ ռենտգեն և զննող սարքավորումներ է տրամադրել

ԱՄՆ-ը ՊԵԿ-ին 13 միլիոն դոլար արժողությամբ ռենտգեն և զննող սարքավորումներ է տրամադրել

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են, որ դեսպան Քվինի և Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ժապավեն կտրելու արարողություն՝ նշանավորելու Միացյալ Նահանգների կողմից ավելի քան 13 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ռենտգեն և զննող սարքավորումների տրամադրումը։

«Այս կարևոր միջոցառումն ընդգծում է սահմանների անվտանգությունը մեծացնելու և երկու երկրների միջև առևտուրը դյուրացնելու մեր ընդհանուր հանձնառությունը», - իր խոսքում ասաց դեսպան Քվինը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական