Հասարակություն

Գնել Սանոսյանը Ժաննա Անդրեասյանը մարզպետների մասնակցությամբ համատեղ խորհրդակցություն են իրականացրել

Գնել Սանոսյանը Ժաննա Անդրեասյանը մարզպետների մասնակցությամբ համատեղ խորհրդակցություն են իրականացրել

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում՝ նախարար Գնել Սանոսյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, մարզպետների մասնակցությամբ համատեղ խորհրդակցություն են իրականացրել։

Խորհրդակցության օրակարգում ընդգրկված էին մի շարք հարցեր։ Նախ քննարկվել են հանրակրթական դպրոցների կառավարման նոր մոդելին առնչվող հարցերը, մասնավորապես՝ տնօրենի և վարչատնտեսական համակարգողի գործառույթների տարանջատման ու արդյունավետ իրագործման վերաբերյալ:

Այնուհետև ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը խոսել է հունիսի 27-ի կառավարության նիստում ընդունված որոշման՝ կառուցված և կառուցվող 93 մանկապարտեզների գույքով ապահովման գործընթացին հավուր պատշաճի հետևելու մասին։

Հանձնարարել է գնվող գույքի նմուշների նախնական ուսումնասիրություն կատարել, որպեսզի որակական խնդիրներ չլինեն։ Քննարկվել են նաև ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի ընթացքն ու առկա խնդիրները։

Զեկուցվել է 2024 թվականին ՀՀ համայնքներից ներկայացված սուբվենցիոն ծրագրերի ընթացքը։ Քաննարկվել են նաև սուբվենցիոն փաթեթների ամբողջական ու անթերի լինելու հարցերը։

Հանձնարարվել է հետևողական լինել ամբողջական փաթեթների վերաբերյալ ոլորտային գերատեսչությունների կողմից տրված դիտողությունների հիման վրա նախագծանախահաշվային փաթեթները լրամշակելու գործընթացին։

Քննարկվել են նաև 7-13 տարեկան երեխաների 2024թ-ի ամառային հանգստի կազմակերպման հետ կապված հարցեր։ Զեկուցվել են ճամբար մեկնող երեխաների առաջին և երկրորդ հերթափոխերի թվաքանակը, երեխաների անվտանգ տեղափոխման, դպրոցակաների ամառային հանգիստը պատշաճ կազմակերպելու վերաբերյալ հարցեր։

Քննարկվել են աշխատանքային մի շարք այլ հարցրեր ևս, տրվել համապատասխան հանձնարարականներ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական