ՏԿԵ և ԿԳՄՍ նախարարներ Գնել Սանոսյանն ու Ժաննա Անդրեասյանը մարզպետների հետ խորհրդակցություն են անցկացրել։
«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ համատեղ ՏԿԵ նախարարությունում մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն ենք իրականացրել։
Խորհրդակցության օրակարգում ընդգրկված էին մի շարք հարցեր։ Նախ քննարկել ենք հանրակրթական դպրոցների կառավարման նոր մոդելին առնչվող հարցերը, մասնավորապես՝ տնօրենի և վարչատնտեսական համակարգողի գործառույթների տարանջատմանն ու արդյունավետ իրագործմանը վերաբերող:
Այնուհետև խոսել ենք հունիսի 27-ի կառավարության նիստում ընդունված որոշման՝ կառուցված և կառուցվող 93 մանկապարտեզների գույքով ապահովման գործընթացին հավուր պատշաճի հետևելու վերաբերյալ։
Հանձնարարել եմ գնվող գույքի նմուշների նախնական ուսումնասիրություն կատարել, որպեսզի որակական խնդիրներ չլինեն։
Քննարկվել է նաև ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի ընթացքն ու առկա խնդիրները։
Զեկուցվել է 2024 թվականին ՀՀ համայնքներից ներկայացված սուբվենցիոն ծրագրերի ընթացքը՝ միաժամանակ քննարկվել է սուբվենցիոն փաթեթների ամբողջական ու անթերի լինելու հարցերը։
Հանձնարարել եմ հետևողական լինել ամբողջական փաթեթների վերաբերյալ ոլորտային գերատեսչությունների կողմից տրված դիտողությունների հիման վրա նախագծանախահածշվային փաթեթները լրամշակելու գործընթացին։
Քննարկել ենք նաև 7-13 տարեկան երեխաների 2024թ-ի ամառային հանգստի կազմակերպման հետ կապված հարցեր։ Զեկուվել է ճամբար մեկնող երեխաների առաջին և երկրորդ հերթափոխերի թվաքանակը, երեխաների անվտանգ տեղափոխման, դպրոցակաների ամառային հանգիստը պատշաճ կազմակերպելու վերաբերյալ հարցեր։
Քննարկվել են աշխատանքային մի շարք այլ հարցրեր ևս, տվել եմ համապատասխան հանձնարարականներ»,- ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Գնել Սանոսյանը։