Հասարակություն

Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը ազատման դիմում է ներկայացրել

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։

Radar Armenia-ին դեպարտամենտից հայտնեցին, որ նա գործադիր տնօրենի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել, որը դեռ չի հաստատվել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից։