Հասարակություն

«Մոսկվա» կինոթատրոնի տանիքից քաղաքացիներ են ընկել

«Մոսկվա» կինոթատրոնի տանիքից քաղաքացիներ են ընկել

Հունիսի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:40-ի սահմաններում 2 քաղաքացի «Մոսկվա» կինոթատրոնի ամֆիթատրոնի տանիքից դեռևս անհայտ հանգամանքներում վայր է ընկել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, շտապօգնության բժիշկներն ընկած քաղաքացիներից տղային տեղում օգնություն են ցուցաբերել ու տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Երիտասարդ աղջիկը տեղում բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնել:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական