Հասարակություն

Մաքսային ծառայությունում վերազինումն իրականացվել է ԱՄՆ պետքարտուղարության աջակցությամբ

Ռենտգենյան սարքեր և ճառագայթային հայտնաբերման ժամանակակից սարքավորումներ՝ մաքսային ծառայությունում. վերազինումն իրականացվել է ԱՄՆ պետքարտուղարության աջակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ-ից։

Նոր սարքավորումների կիրառումը մաքսային ծառայությունում հնարավորություն կտա ավելի բարձրացնել մաքսային ծառայողների աշխատանքի արդյունավետությունը՝ նպաստելով սահմանների ու ազգային շահերի պաշտպանվածությանը մարտահրավերներից:

Հիշեցնեք, որ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի ընթացքում ստորագրվել է «ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագիրը, որի նպատակն է խորացնել համագործակցությունը սահմանային անվտանգության և առևտրի ընթացակարգերի պարզեցման ոլորտում: