«Մենք պետք է սկզբունքային որոշում կայացնենք՝ ո՞ւմ համար է դպրոցը։ Սա շատ կարևոր հարց է։ Երբեմն տպավորություն եմ ստանում, որ դպրոցը հաշվապահների, տնտեսվարների, մաքրուհիների, ուսուցիչներ համար աշխատատեղ է, կամ գյուղի համար կարևոր ենթակառուցվածք։ Եկել եմ եզրակացության, որ մենք այս հարցերին պետք է պատասխանենք՝ ոչ, միանշանակ՝ ոչ»,- այս մասին այսօրվա կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ դպրոցը երեխայի համար է։
Ըստ վարչապետի՝ դպրոցը որպես աշխատատեղ ընկալելը սխալ է․ «Դրա փոխարեն կարելի է ինչ-որ արտադրամաս ստեղծել»։
«Ցանկացած տեղում, երբ մենք կասկածի տակ ենք առնում երկրի բոլոր երեխաների համար նույն մակարդակի կրթություն ստանալու իրավունքը և հնարավորությունը, մենք գնում ենք սխալ ճանապարհով»,- հայտարարել է վարչապետը։