Հասարակություն

Փախչելիս նետել էր ատրճանակն ու լիցքավորված փամփշտատուփը

Փախչելիս նետել էր ատրճանակն ու լիցքավորված փամփշտատուփը

Հունիսի 26-ին ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն ստացան, որ Աթոյան անցուղու տներից մեկի մոտ գտնվող երիտասարդի մոտ զենք կա: Նշված հասցե մեկնեցին Էրեբունու և Արաբկիրի բաժինների ծառայողներ:

Ոստիկաններին տեսնելով՝ երիտասարդը դիմեց փախուստի՝ այդ ընթացքում ավտոտնակների մոտ նետելով ատրճանակի լիցքավորված պահեստատուփ, իսկ Աթոյան անցուղու տներից մեկի պարսպի տակ՝ ատրճանակ: Հետապնդելով՝ ոստիկանները նրան բռնեցին, ձերբակալեցին և ներկայացրին Էրեբունու բաժին, որտեղ պարզվեց ինքնությունը՝ Աթոյան անցուղու 26-ամյա բնակիչ: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց ծալովի դանակ:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ դեպքի վայրում հայտնաբերվեցին «Մակարով» տիպի ատրճանակ և փամփշտատուփ՝ լիցքավորված 7 փամփուշտով:

Երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Հանգամանքները պարզվում են:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական