Հասարակություն

«Սկսել եմ սիրել այս ծանր ընթացքը». Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն։

«Այս տարի կավարտենք ՀՀ ԱՆ Յոլյան կենտրոնի Արյան բանկի կառուցումը:

Ուրախանում եմ, երբ նախագծողը ոգևորված է իր աշխատանքով, բաց է նորարար լուծումների համար և ամբողջովին կիսում է հարմարավետ և էսթետիկ դիզայն ստանալու մեր մտքերն ու մոտեցումները:

Մենք սովորում ենք ոչ միայն կառույցի ճիշտ ֆունկցիոնալություն ստանալ, այլև ստեղծել տրամադրող, մարդամոտ միջավայր:

Սկսել եմ սիրել այս ծանր ընթացքը»,- գրել է նախարարը ֆեյսբուքի իր էջում։