Հասարակություն

Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է և բռնկվել

Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է և բռնկվել

Հունիսի 25-ին, ժամը 13:55-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա. Գ.) բախվել է կամջի բետոնե արգելապատնեշին, կողաշրջվել ճանապարհի երթևեկելի հատվածում և բռնկվել: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։37-ին, մարվել՝ 14:56–ին: Այրվել են բեռնատարի չորս անվադողը և թափքը։

Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել են բեռնատարը, հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական