Հասարակություն

«Զգալի ավելացել են կենցաղային այրվածքների դեպքերը». նախարար

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է կենցաղային այրվածքների դեպքերին։

«Վերջին շրջանում զգալի ավելացել են կենցաղային այրվածքների դեպքերը:

Լուսանկարները տեղադրում եմ` որպես զգոնության կոչ ծնողների, տան մյուս անդամների համար:

Հայաստանում տարեկան մոտավորապես 3000 կենցաղային այրվածքների դեպք է գրանցվում:

700-800-ը ստացիոնար բուժում է պահանջում, մեծ մասը երեխաներ են, որոնց %-ի պատճառը կենցաղային այրվածքն է:

Սիրելի՛ ծնողներ, երեխաների համար ապահովե՛ք անվտանգ միջավայր, հեռու՛ պահեք նրանց տաքացնող սարքերից ու իրերից:

Ակնկալում եմ ձեր աջակցությունը` այս վիճակագրությունը նվազեցնելու հարցում»,- գրել է նա ֆեյսբուքի իր էջում: