Հասարակություն

Չորս մարզերում քամի և ինտենսիվ անձրևներ են սպասվում

Չորս մարզերում քամի և ինտենսիվ անձրևներ են սպասվում

Սև ծովի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունիսի 26-ի երեկոյան ժամերին և հունիսի 26-ի լույս 27-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։

Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Սյունիքում անձրևները կլինեն ինտենսիվ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 25-30 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 26-ի ցերեկը և 27-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով. հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական