Հասարակություն

Վարդենուտցիները փակել են ճանապարհը

Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղի բնակիչներն այսօր առավոտից փակել են Երևան–Ապարան ճանապարհը։

Նրանք բողոքում են գյուղի հողատարածքներից 110 հեկտարը հանրային գերակա շահ ճանաչվելու որոշման դեմ։ Ըստ գյուղացիների՝ իրենք այդպես զրկվում են հողերից։

Նշենք, որ կառավարության` 2023թ. մարտի 2–ի որոշմամբ «ՌԻԴ» ՍՊԸ կողմից ներկայացված` ամառային և ձմեռային զբոսաշրջային, լեռնադահուկային, էկոգյուղատնտեսական արտադրության կենտրոնի ստեղծման և ջրամբարի կառուցման «Արագած» ներդրումային ծրագիրը իրականացնելու նպատակով մի շարք հողամասեր, այդ թվում՝ Վարդենուտի հողերից, ճանաչվել են հանրային գերակա շահ։