Հասարակություն

Հարկման ընդհանուր բազան կազմել է 223.2 մլրդ դրամ

Հարկման ընդհանուր բազան կազմել է 223.2 մլրդ դրամ

Համաձայն ՀՀ ՊԵԿ-ից ստացված պաշտոնական օպերատիվ տեղեկատվության՝ 2024թ.-ի մայիսի վերջի դրությամբ հարկման բազա ունեցող անձանց (եկամուտներ ապահոված աշխատատեղերի) թվաքանակը կազմել է 752 հազար 260, որը 2023թ.-ի մայիսի նկատմամբ աճել է 4.7%-ով։

Ընդհանուր տնտեսությունում միջին հարկման բազան (աշխատավարձը) կազմել է 296 հազար 690 ՀՀ դրամ, անվանական աճը՝ 6.7%: Հարկման ընդհանուր բազան կազմել է 223.2 մլրդ դրամ, անվանական աճը՝ 11.7%։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական