Այսօր՝ հունիսի 23-ին, պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07:30-ի սահմաններում Աղվերանի «Արարատ ռեզորթ» հյուրանոցային համալիրի անցակետում տեղի է ունեցել պայթյուն։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն, գրում է Shamshyan.com-ը։
Պայթյունի հետևանքով ապակիներ են կոտրվել, իսկ հիվանդանոց տեղափոխվածը նշված հյուրանոցային համալիրի անվտանգության աշխատակիցն է։Դեպքի փաստով ոստիկանության Չարենցավանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են պայթյունի պատճառը, ինչպես նաև վիրավորի ինքնությունը, և հնարավոր է՝ փաստաթղթերը փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին։