ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի հրամանով՝ նախարարության շնորհակալագրեր են հանձնվել «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ և «Ռոսժելդորպրոեկտ» ԲԸ ներկայացուցիչներին` Վանաձոր-Այրում երկաթուղային հատվածում գետի վարարման հետևանքների վերացման ժամանակ ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի, անձնվիրության, հմուտ, նախաձեռնող և վճռական գործողությունների, ինչպես նաև ենթակաների գործողությունների հաջող ղեկավարման համար։
Շնորհակալագրերը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում հանձնել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։ Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել երկաթուղայիններին՝ պրոֆեսիոնալիզմի և կատարած անձնուրաց աշխատանքի համար։