ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շնորհավորել է բուժաշխատողներին՝ մասնագիտական օրվա առթիվ։
«Օրը ձե՛րն է, սիրելի՜ բուժաշխատողներ»,- տեսաուղերձին կից գրել է նա։
«Օպերատիվ ու աջակցող,
ամենահմուտ,
համբերատար ու սրտացավ,
ամենազգայուն,
պատասխանատու ու ճշգրիտ,
ամենահասանելի,
ամենահոգատար,
ձեր սրտին ամենամոտ...
... Շատ այլ հատկանիշներով էլ կան, որոնցով բնութագրում ենք բուժաշխատողներին և վստահում ամենակարևորը` մեր ու մեր հարազատների առողջությունը:
Սիրելի՛ բուժաշխատող, շնորհավորում եմ Քեզ` մասնագիտական տոնի առթիվ։
Առողջապահական համակարգում այսօր կատարվող բոլոր փոփոխություններն ուղղված են նաև ձեր իրավունքների պաշտպանությանը, ձեր աշխատանքային պայմանների բարելավմանը և իհարկե, մասնագիտական առաջընթացին։
Գնահատում ենք ձեր` անընդհատ կրթվելու, մասնագիտական նոր բարձունքներ գրավելու, գիտական առաջընթացին մասնակից լինելու, ծանր որոշումներ կայացնելու, երբեմն պարտվելու, բայց միշտ պայքարելու ձեր կամքը:
Շնորհավորում ենք և շնորհակալ ենք ձեզ»,- ասված է նախարարի տեսաուղերձում: