Հասարակություն

ԱԺ նախագահի մամուլի քարտուղարն ազատվել է աշխատանքից

ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը ազատվել է աշխատանքից. այս մասին տեղեկացրել է Ղուլյանը՝ ֆեյսբուքի իր էջում։ 

«Հարգելի՛ գործընկերներ, ընկերներ, տեղեկացնում եմ, որ դադարեցնում եմ աշխատանքս՝ որպես ԱԺ նախագահի մամուլի քարտուղար՝ այլ աշխատանքի անցնելու նպատակով:

Որպես 2018 թ. հեղափոխությունից հետո ՀՀ վերադարձած հայ` ինձ համար մեծ պատիվ էր ծառայել պետությանը, որը շարունակելու եմ անել հետասյու և միշտ:

Շնորհակալություն լրագրող գործընկերներիս արդյունավետ համագործակցության համար: Շուտով կհանդիպենք»,- հայտնել է նա։