Հասարակություն

«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային եռօրյա արշավ կիրականացվի․ վարչապետ

«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային եռօրյա արշավ կիրականացվի․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին հեծանվային զբոսանք է ունեցել քաղաքացիների հետ։

«Այսօր տեղի ունեցավ մեր 4-րդ հեծանվային զբոսանքը Երևանում՝ 20 կմ: Հեծանիվը ընկերություն է, հեծանիվը համբերություն է, հեծանիվը կամք է. կեցցե՛ հեծանիվը

Հ.Գ. Այսօր որոշում կայացրեցինք օգոստոսին կազմակերպել «Սևանի շուրջ» սիրողական (զբոսաշրջային) հեծանվային եռօրյա արշավը: Մասնակիցների չափանիշները կորոշվեն և կհրապարակվեն առաջիկայում. խնդիրն այն է, որ արշավի մասնակիցներից կպահանջվի օրական մոտ 70 կմ հեծանիվ վարել և մասնակցելու հնարավորություն տալուց առաջ նախ պետք է համոզվել, որ պոտենցիալ մասնակցի առողջությունը և հմտությունները բավարարում են դրա համար: Սպասեք լուրերի»,– գրել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական