Հասարակություն

Հանդիպել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի պաշտպանության նախարարները

Լյուքսեմբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում հունիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պաշտպանության նախարար Յուրիկո Բակեսի հետ։ Հանդիպմանը ներկա էր նաև դեսպան Տիգրան Բալայանը։

Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու պաշտպանության բնագավառում Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև համագործակցության հեռանկարներին, նաև
բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում փոխգործակցությանը վերաբերող հարցեր։ Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի բարեփոխումների ընթացքը։