ՀՀ կառավարությունը 3.9 մլն դրամ կտրամադրի ԱԳՆ-ին՝ Բելգիայում ՀՀ դեսպանության կողմից գնված մեքենայի մաքսազերծման ծախսերի համար։
Ինչպես տեղեկանում ենք կառավարության որոշման նախագծերից, օտարերկրացի բարձրաստիճան պաշտոնյաների այցերը պատշաճ կազմակերպելու համար նախաձեռնվել է նախարարությանն ամրացված տրանսպորտային միջոցները թարմացնելու գործընթաց, և այդ նպատակով Բելգիայում ՀՀ դեսպանությունը 2019թ. արտադրության BMW X3 մակնիշի մեքենա է գնել, որն էլ պատրաստվում են մաքսազերծել։