Wizzair ավիաընկերության Միլան-Երևան չվերթը ժ․14:08 կժամանի «Զվարթնոց» օդանավակայան. այս մասին Radar Armenia- ն տեղեկացավ օդանավակայանից։
Հիշեցնենք՝ Wizzair ավիաընկերության Միլան-Երևան չվերթը, որ պետք է ժամաներ առավոտյան ժ․05:25-ին, ուշացում է ունեցել։ Ըստ «Զվարթնոց» օդանավակայանի տեղեկատվության` այն նախատեսված է այսօր՝ ժ․14:10-ին։ Ուշացման արդյունքում առայժմ չի կայացել նաև առավոտյան նախատեսված Երևան-Միլան թռիչքը։
Դեպքի պատճառները դեռ պաշտոնապես պարզաբանված չեն։
Հայկ Մագոյան