Հասարակություն

Արարատի մարզպետարանը հերքել է Տիգրանաշենը դատարկելուն նախապատրաստելու լուրերը

Արարատի մարզպետարանը հերքել է Տիգրանաշենը դատարկելուն նախապատրաստելու լուրերը

Արարատի մարզպետարանը հերքել է լրատվամիջոցներից մեկում հրապարակված տեղեկատվությունը, համաձայն որի՝ «Տիգրանաշենի բնակիչներին պատրաստում են գյուղը դատարկելուն:

«Մասնավորապես, մարզպետի անունից բնակիչներին առաջարկվում է 12 մլն դրամ գումար մինչև օգոստոս տներն ազատելու համար» ամբողջությամբ ապատեղեկատվություն է։

Լրատվամիջոցների ներկայացուցիչներին ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և սահմանային իրավիճակին առնչվող խուճապային տեղեկություններ հրապարակելուց»,- ասված է մարզպետարնի ֆեյսբուքյան էջում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական