Հասարակություն

Օշականում լավաշի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով

Օշականում լավաշի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Թամարա Քամալյանին պատկանող թոնրի լավաշի պատրաստման և իրացման արտադրամասում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (Արագածոտնի մարզ, գ․ Օշական)։

Մասնավորապես՝
- արտադրական շինության պատերի, առաստաղների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
- չի ապահովվել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը,
- սննդամթերքի արտադրության և շրջանառության փուլերում սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցները չեն ենթարկվել պարտադիր պարբերական բժշկական զննությունների,
- ընդունվող հումքը չի ունեցել անվտանգությունը հավաստող փաստաթղթեր։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական