ՍԱՏՄ-ից հայտնում են,ո ր մեղր և մարդու կողմից սպառման համար նախատեսված այլ մեղվամթերք (մեղրամոմ, արքայական ժելե, պրոպոլիս կամ ծաղկափոշի և այլն) արտադրող և Եվրոպական Միություն արտահանող կամ այդպիսի նպատակ ունեցող տնտեսավարողներին տեղեկացնում ենք, որ փոփոխություններ են արվել «ԱԳՐԻՆՖՈ» ծրագրում, որի շրջանակներում Հայաստանից մեղր է արտահանվում Եվրոպական Միություն:
Մասնավորապես՝ ԵՄ մեղր արտահանող ընկերությունները պետք է հավանություն ստանան արտահանող երկրների իրավասու մարմինների կողմից (Հայաստանում՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից):