Հասարակություն

Վարչապետին զեկուցվել է՝ ընթացիկ օրվա ընթացքում սահմանի խախտման դեպքեր չեն գրանցվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Խնձորեսկում այցելել է ԱԱԾ սահմանապահ ուղեկալ, ծանոթացել սպաների ընտանիքների բնակելի պայմաններին: Վարչապետին զեկուցվել է, որ ընթացիկ օրվա ընթացքում սահմանի խախտման, ինչպես նաև արտառոց դեպքեր և պատահարներ չեն գրանցվել։

Խնձորեսկում Փաշինյանը չնախատեսված հանդիպում է ունեցել բնակիչների հետ: 

«Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում կառուցվել է պուրակ և խաղահրապարակ: Ծրագրի իրականացման նպատակով պետբյուջեից հատկացվել է 39.9 մլն դրամ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը: