Հասարակություն

Երևանի բազմահարկ էլիտար շենքի բակում կայանված մեքենայի վրա հայտնաբերվել է ՌԴ վիրավոր քաղաքացի

Այսօր՝ հունիսի 16-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վարդանանց 27 շենքի բակում կայանված «Ford Focus» մակնիշի ավտոմեքենայի վրա վիրավոր քաղաքացի կա, գրում է Shamshyan.com-ը։

Քաղաքացիները բժիշկների օգնությամբ «Ford Focus» մակնիշի ավտոմեքենայի վրայից պատգարակով վիրավորին տեղափոխել են շտապօգնության ավտոմեքենա, ում էլ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ բժիշկները տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորի ինքնությունը։Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը ՌԴ քաղաքացի 23-ամյա Օլեգ Ա.-ն է, ով նշված շենքի 13-րդ հարկից կամ իրեն ցած է նետել, կամ անզգուշաբար վայր է ընկել։Տեղում պարեկներն էլ պարզել են, որ վնասված ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակիչ 53-ամյա Արա Գ.-ին։