ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել․
«Ընդամենը 20 օր պահանջվեց երկաթուղու աշխատանքը վերականգնելու համար։ Երկաթգիծը 8 հատվածում գումարային շուրջ 2 կմ երկարությամբ շարքից դուրս էր եկել հեղեղումների հետևանքով։ Հարավկովկասյան երկաթուղիներ ՓԲԸ տնօրենությունը, երկաթուղայինները հսկայածավալ աշխատանք են տարել։ Մեծ ջանք է գործադրել նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը»։