Հասարակություն

Այս ձնաբծի բարձրությունը հասնում է մոտ 10մ-ի

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել․

«Այս ձնաբծի բարձրությունը հասնում է մոտ 10մ-ի: Այն սկիզբ է տալիս մի շարք գետակների և քաղցրահամ աղբյուրների: Գեղամա լեռներ. 15.06.2024»։