Հասարակություն

Կառավարությունը գումար է հատկացրել կրթամշակութային միջոցառումների համար

Կառավարությունը գումար է հատկացրել կրթամշակութային միջոցառումների համար

Կառավարության որոշմամբ գումար կհատկացվի Մանկապատանեկան և երիտասարդական կրթական ու կրթամշակութային միջոցառումների կազմակերպման համար:

Միջոցառման շրջանակում իրականացվում է 2 ծրագիր՝ Համահայկական հայագիտական օլիմպիադա և մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոն: 2024 թ. նախատեսվում է իրականացնել Համահայկական հայագիտական օլիմպիադա, որը կիրականացվի համաձայն ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպվող օլիմպիադաների անցկացման ընթացակարգի՝ ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի հետ դրամաշնորհի պայմանագիր կնքելով:

Ծրագրի շրջանակում իրականացվող Համահայկական հայագիտական օլիմպիադային կմասնակցեն 70 հոգի (60 աշակերտ և 10 ղեկավար) սփյուռքի տարբեր կրթօջախներից: Միջոցառման առանձնահատկություններից է նաև այն, որ մասնակցության հնարավորություն է տրվում այն պատանիներին, որոնք չեն տիրապետում հայերենին, բայց ունեն բավարար գիտելիքներ հայոց պատմությունից և մշակույթից: Դա հնարավորություն է տալիս միջոցառմանը մասնակից դարձնելու հայերենին չտիրապետող ավելի լայն` համայնքի հետ համեմատաբար թույլ կապ ունեցող հայկական շրջանակներին:

2024 թ.-ին իրականացվող մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը նվիրված կլինի Ս. Փարաջանովի և Շ. Ազնավուրի 100-ամյա հոբելյաններին: Մրցույթին կմասնակցեն մոտ 19 երկրի 500 աշակերտներ: Մրցույթ-փառատոնի կազմակերպման և իրականացման համար կանցկացվի դրամաշնորհային մրցույթ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական