Հասարակություն

Վարորդներից մեկը մահացել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց

Հունիսի 13-ին, ժամը 15.20-ի սահմաններում, Տեղ-Գորիս ճանապարհի 13-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Զաֆիրան» և «Միցուբիշի» մակնիշի բեռնատարը:

«Օպել Զաֆիրայի» վարորդը՝ 54-ամյա Նորայր Դ.-ն, մահացել է, իսկ բեռնատարի 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է նախաքննություն: