Հասարակություն

ԱԺ-ի մոտ տեղի ունեցած միջադեպից տուժած 8 պացիենտ շարունակում է մնալ հիվանդանոցում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ Բաղրամյան պողոտայում չորեքշաբթի օրը ցուցարարների ու ոստիկանների ընդհարման հետևանքով տուժած 8 պացիենտ շարունակում է հիվանդանոցներում բուժում ստանալ. «Մեկ վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում, մյուսներն էլ մեկ-երկու օրվա ընթացքում դուրս կգրվեն»։

Նախարարը նշել է, որ այցելելու է տուժածներին։ Հարցին՝ իրեն ինչպե՞ս կընդունեն, եթե հաշվի առնենք, որ այս ամենը քաղաքական իրադարձությունների հետևանքով է եղել, նախարարը նշել է. «Այս երեք տարվա ընթացքում միշտ լավ են ընդունել բոլորը»։