Հունիսի 17–ից կսկսվի ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին մասնակցելու դիմումների ընդունումը։ Կառավարության նիստում հաստատվեց տեղահանված ընտանիքների բնակարանային աջակցության ապահովման պետական ծրագրին դիմելու կարգը։ Ըստ այդմ, դիմումները կընդունվեն բացառապես առցանց եղանակով։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ խոսքը վերաբերում է միայն տեղահանված այն անձանց, որոնք ստացել են ՀՀ քաղաքացիություն։ Ըստ որոշման հիմնավորումների՝ ծրագիրը կառնչվի շուրջ 25.000 ընտանիքի։