Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ տեղի է ունեցել Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը։
Դատարանը մեղավոր է ճանաչել Վազգեն Մանուկյանին և դատապարտել տուգանքի 400 հազար դրամի չափով։ Վազգեն Մանուկյանի շահերի պաշտպանները հայտնել են, որ կբողոքարկեն դատավճիռը։ Նրանք պահանջում են արդարացման դատավճիռ։
Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։