Հասարակություն

«Որոշել էին ինձ հետ հանդիպել ու հանդիպեցին»․ վարչապետ

«Որոշել էին ինձ հետ հանդիպել ու հանդիպեցին»․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Գյումրու թիվ 4 դպրոցի 4-րդ «Բ» դասարանի աշակերտներին՝ վերջիններիս խնդրանքով: Վարչապետը ողջունել է աշակերտներին և նշել, որ ուրախությամբ է ընդունել նրանց նման նախաձեռնությունը:

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է աշակերտներին հետաքրքրող տարբեր հարցերի, այնուհետև նրանց հետ շրջայց կատարել կառավարության շենքում: Մասնավորապես, վարչապետն աշակերտներին ուղեկցել է իր աշխատասենյակ, այնուհետև կառավարության նիստերի դահլիճ, հանդիպումների սրահներ և քաղաքի գլխավոր ժամացույցի սրահ, որտեղ ներկայացված են նաև կառավարության պատմությունը ներկայացնող ցուցանմուշներ:

«Իրենք որոշել էին, որ ինձ հետ պիտի հանդիպեն ու հանդիպեցին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական