Այսօր՝ հունիսի 12-ին, ժամը 20:00-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի դիմաց, տեղի են ունեցել բախումներ ցուցարարների և ոստիկանության միջև, ինչի ընթացքում վերջինս կիրառել է հատուկ միջոցներ՝ մասնավորապես, լուսաձայնային նռնակներ:
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» անմիջապես այդ դեպքերի ժամանակ իրականացնում էր աերոնկարահանում, որի արդյունքում ստացված լուսանկարով հնարավոր է դարձել հաշվել անմիջապես բախումներից առաջ ցույցի մասնակիցների քանակը:
Ժամը 19:08-ի դրությամբ բախումների վայրում և հարակից տարածքներում, ոստիկաններից բացի, գտնվել է 3600 մարդ:
Նշենք, որ այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը նույն վայրում ժամը 15:00-ից հրավիրել էր հանրահավաք, որին ժամը 16:09-ի դրությամբ մասնակցել էր մոտ 3400 մարդ: