Հասարակություն

Ջրհեղեղի ավերածությունների մասին 921 արձանագրություն է կազմվել

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ԱԺ-ում ներկայացրել է մայիսին Լոռում և Տավուշում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով արձանագրված վնասները։ Նրա խոսքով՝ կա վնասված 24 կամուրջ, որոնցից 16-ը շահագործման պիտանի չեն։

Լրջագույն վնասներ կան ջրամատակարարման ոլորտում, Քարկոփն ու Ախթալա կայարանը մասնակի ջրամատակարարում ունեն, իսկ Դիլիջանը՝ ժամային գրաֆիկով։

Վնասվել է 19 գազատար, ինչի հետևանքով մոտ 19 հազար բնակիչ գազ չի ունեցել։ 

«Մեծ աշխատանք է տարվում վնասների գույքագրման առումով․ մինչ այս  պահը կազմվել է 921 արձանագրություն, կա վնասված կամ փլուզված 843 շենք-շինություն, 150 ավտոմեքենա, որոնք վնասվել կամ ջրածածկ են եղել»,- ասել է նա։