Հասարակություն

«Ավելի շատ ծախսում ենք, քան վաստակում». նախարար

«Ավելի շատ ծախսում ենք, քան վաստակում». նախարար

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել է, թե բոլոր տարիներին պետբյուջեն պլանավորվում է պակասուրդով: Ըստ նրա, սա նշանակում է, որ ծախսում ենք ավելի շատ, քան վաստակում ենք․ «Ինչո՞ւ ենք սա անում։ Հստակ մի պատճառով՝ քանի որ մեզ օր առաջ է անհրաժեշտ լրացնել մեր ենթակառուցվածքների բացը»,- ասել է նա։ 

Հովհաննիսյանի խոսքով՝ պետք է ապահովել Հայաստանի «արյունատար անոթների», կայուն ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը, որ հնարավորություն ստեղծվի մարդկանց ու ընկերությունների համար՝ ամենատարբեր ոլորտներում ծավալել արդյունավետ ու ճկուն գործունեություն, ունենալ բարձր արտադրողականություն ու մրցունակություն։

Հովհաննիսյանն ընդգծեց՝ բյուջեի դեֆիցիտը գրեթե ամբողջությամբ ֆինանսավորվել է ներքին աղբյուրների հաշվին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական