Հասարակություն

Խաղերի ոլորտում ներդրվում է մոնիտորինգային կենտրոնի գաղափարը

Օնլայն և ոչ օնլայն խաղասրահներում ներդրվում է մոնիտորինգային կենտրոնի գաղափար. հայտնել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով համապատասխան օրինագիծը։

Նրա խոսքով, խաղային ոլորտի կազմակերպիչներն իրենց էլեկտրոնային համակարգերը, ներառյալ՝ խաղային հաշիվները էլեկտրոնային եղանակով պետք է միացնեն մոնիտորինգային կենտրոնին։

Նա անդրադարձել է այդ ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների հարկման համակարգին՝ նշելով, որ նրանք հարկերը վճարում են. «Խոսքը չի վերաբերում խաղային ոլորտի կազմակերպիչներին, որոնք վճարում են շահութահարկ, պետական տուրք, նաև՝ տարեկան լրացուցիչ խաղադրույքներ ընդունելու համար կատարում են մյուս հարկային պարտավորությունները։ Խոսքը վերաբերում է շահման հարկմանը, որ հարկային օրենսգրքի կարգավորումների համաձայն համարվում է նվազեցվող եկամուտ։ Մենք այդ դրույթը փոփոխում ենք ու սահմանում հարկման երկու ռեժիմ՝ մեկը խոշոր շահումների վերաբերյալ, որ 5 մլն դրամը գերազանցող գումարն է։ Խաղի կազմակերպիչը պարտավոր է, որպես հարկային գործակալ, 5 մլն և ավելի շահումի դեպքում պահել ու պետբյուջե փոխանցել եկամտահարկ՝ 10%-ի չափով։ Մյուսը վերաբերում է տարեկան հայտարարագրին․ եթե տարվա ընթացքում խաղադրույքի և ստացված շահման հարաբերակցությունը դրական է, ֆիզիկական անձը պետք է արտացոլի հայտարարագրում ու վճարի եկամտային հարկ՝ 5%-ի չափով»,- ասել է նա։