Հասարակություն

ՀՀ նախագահին են ներկայացվել աղետի գոտում իրականացվող աշխատանքները

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 11-ին այցելել է Լոռու մարզի աղետից տուժած բնակավայրեր:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարար Գնել Սանոսյանի, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի, այլ պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ նախագահի առաջին կանգառը եղել է Մ6 միջպետական ճանապարհի Վանաձոր-Ալավերդի 31-րդ կմ հատվածում՝ «Թուֆենկյան» հյուրանոցի մոտակայքում:

Նախագահին ներկայացվել են իրականացվող աշխատանքների ընթացքը: Նշվել է, որ փլուզված ճանապարհին իրականացվել է լիցք, ինչի արդյունքում երթևեկությունը վերականգնվել է: