Հասարակություն

Կրակոցներ՝ Աջափնյակում․ սպանվել է քրեական հեղինակություն ունեցող անձ

Հունիսի 11-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 23։05-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շինարարների փողոցում հնչել են կրակոցներ։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տարածքը պարեկները սահմանազատել են։ Երթևեկությունը դադարեցվել է։ Դեպքի վայրում հայտնաբերվել է Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենա՝ առջևի դիմապակու և կողային հատվածներում կրակոցի բազմաթիվ հետքերով և մեջն արնանման հետքեր։

Նշված Toyota-ն բախվել է Opel մակնիշի ավտոմեքենայի, Opel-ն էլ բախվել է Toyota մակնիշի ավտոմեքենայի, Toyota-ն էլ բախվել է մեկ այլ Toyota մակնիշի ավտոմեքենային։ Մինչ դեպքի վայրում իրավապահները աշխատում էին, հիվանդանոցից ահազանգ ստացվել, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածն Աջափնյակում հայտնի քրեական հեղինակություն «Ֆազն» է՝ Սերգեյ Գրիգորյանը։