Հասարակություն

Ավանեսյանն Արգենտինայի դեսպանի հետ համագործակցության հարցեր է քննարկել

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի նորանշանակ դեսպան Ռաֆայել Է. Գոնզալես Ալեմանին:

Քննարկվել է առողջապահության ոլորտում երկկողմ կապերն ընդլայնող փոխըմբռնման հուշագրի նախապատրաստումը, որի հիմքում համագործակցությունն է հետևյալ ուղղություններով`

Արգենտինայի հայտնի «Գարրահան մանկական հիվանդանոցի» և ՀՀ բժշկական կենտրոնների միջև կապերի ամրապնդում` ուռուցքաբանական և այլ հիվանդությունների ճշգրիտ ախտորոշման, առանձին դեպքերի վարման հարցում,

Կանխարգելիչ սքրինինգային հետազոտությունների (կրծքագեղձի քաղցկեղ, ՄՊՎ) խթանում, այդ թվում` հասարակական հատվածի ներգրավմամբ,

Բուժաշխատողների միջև փորձի փոխանակում,

Դեղագործություն,

Էլեկտրոնային տվյալների կառավարում,

Առողջապահության ոլորտում ՏՏ ներուժի ներգրավվածության:

Հուշագրի կնքմանը կնախորդեն երկու երկրների գերատեսչությունների միջև առցանց հանդիպումները: