ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի նորանշանակ դեսպան Ռաֆայել Է. Գոնզալես Ալեմանին:
Քննարկվել է առողջապահության ոլորտում երկկողմ կապերն ընդլայնող փոխըմբռնման հուշագրի նախապատրաստումը, որի հիմքում համագործակցությունն է հետևյալ ուղղություններով`
Արգենտինայի հայտնի «Գարրահան մանկական հիվանդանոցի» և ՀՀ բժշկական կենտրոնների միջև կապերի ամրապնդում` ուռուցքաբանական և այլ հիվանդությունների ճշգրիտ ախտորոշման, առանձին դեպքերի վարման հարցում,
Կանխարգելիչ սքրինինգային հետազոտությունների (կրծքագեղձի քաղցկեղ, ՄՊՎ) խթանում, այդ թվում` հասարակական հատվածի ներգրավմամբ,
Բուժաշխատողների միջև փորձի փոխանակում,
Դեղագործություն,
Էլեկտրոնային տվյալների կառավարում,
Առողջապահության ոլորտում ՏՏ ներուժի ներգրավվածության:
Հուշագրի կնքմանը կնախորդեն երկու երկրների գերատեսչությունների միջև առցանց հանդիպումները: