Հասարակություն

Փաստաբան․ «Քերոբյանի գործը փլուզվում է»

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի մեղադրանքը փոխվել է. այս մասին հայտնել են նրա փաստաբանները։ 

Վաչե Սիմոնյանը տեղեկացրել է, որ «վարույթ իրականացնող մարմինն այլևս չի համարում, որ պետությանը պատճառվել է վնաս, ի տարբերություն քննչական մարմնի տարածած նախնական պաթոսի»։ Ըստ նրա, նախորդ շաբաթ Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է, և «պետությանը պատճառված հանրային վնաս» արտահայտությունը հանվել է մեղադրանքի ձևակերպումից։

Տիգրան Եգորյանի խոսքով՝ Քերոբյանի գործը փլուզվում է. «Վահան Քերոբյանն այն մարդը չէ, որ կգնար գործարքի և կզղջար մի բանի համար, որն իրականում չի արել»,- ասել է նա։ 

Հիշեցնենք, որ այս գործով անցնող 8 մեղադրյալից մի քանիսն ընդունել են մեղքը, գործուն զղջացել, ինչից հետո քրեական հետապնդումը դադարեցվել է։