Հասարակություն

2 զոհ, 2 վիրավոր Մասիս-Այնթապ ճանապարհի վթարի հետևանքով

Հունիսի 8-ին, ժամը 11.30-ին, Մասիս-Այնթապ ճանապարհին իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2106»-ի երկու ուղևորները՝ 63-ամյա Սեդա Մ.-ն և 71-ամյա Թամարա Թ.ն, տեղում մահացել են, իսկ 70-ամյա վարորդը և 11-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: