Հասարակություն

«Փյունիկի»  չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում

Fastex-ը մշտապես հայկական ֆուտբոլի և սպորտային տարբեր նախաձեռնությունների կողքին է: Այս անգամ միասին տոնում ենք «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի հերթական նվաճումը։ Ակումբն  արդեն 16-րդ անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն։ Այս առիթով Fastex-ը՝ որպես ակումբի  տիտղոսային հովանավոր, բոլոր երկրպագուներին հնարավորություն է ընձեռում այցելել  ftNFT ֆիջիթալ սփեյս, որտեղ  ներկայացված է չեմպիոնական գավաթը։

Այցելուները հնարավորություն ունեն տեղում լուսանկարվելու, ինչպես նաև մասնակցելու խաղարկությանը, որի ընթացքում հնարավորություն կունենան  շահելու 5 չեմպիոնական շապիկներից մեկը։ Մասնակցության համար անհրաժեշտ է ձեռք բերել «Փյունիկ» հավաքածուից NFT՝ մինչև հունիսի 10-ը։ Հիշեցնենք, որ արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին։

Մանրամասները` տեսանյութում։