Հասարակություն

Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհին թերությունների ակտեր են կազմվել

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի միջին նորոգման ծրագրերի կառավարման բաժնի աշխատակիցներն իրականացրել են չափագրումներ Հ-4, Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի կմ34+800÷կմ41+200 հատվածում։

Կկազմվեն թերությունների ակտեր, որպեսզի ըստ արձանագրված թերությունների՝ որոշվի, թե ինչ ծավալի աշխատանքներ պետք է կատարվեն միջին նորոգման շրջանակում։