Հասարակություն

Ավտոբաքը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել

Հունիսի 9-ին, ժամը 13:26-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհին՝ Սևանի ՃՈ հենակետի մոտակայքում, ավտոբաք է շրջվել:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 56-րդ կմ-ին «ZIL» մակնիշի ավտոբաքը (մոտ 5 տոննա վառելիքով բեռնված, վարորդ՝ Կ. Ա., ծնված 2001 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել, տուժածներ չկան. ավտոբաքից առկա է բենզինի արտահոսք։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել այն և դուրս բերել երթևեկելի գոտի։

Ավտոբաքը ուղղելուց հետո վառելիքի արտահոսքը դադարել է։