Հասարակություն

Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանում բռնկված հրդեհը մարվել է

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը թարմացված տեղեկատվություն է ներկայացրել Երևան-Սևան ավտոճանապարհին գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ։

Հունիսի 8-ին՝ ժամը 21։34-ին, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, բռնկված հրդեհը մարվել է։

ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ տեղում իրականացնում է հերթապահություն։