Հասարակություն

21-ամյա տղամարդը «կրծքավանդակի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հունիսի 8-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Երևանում, գրում է Shamshyan.com-ը։

ժամը 01։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մաշտոցի պողոտայում գործող «Մալիբու» այգում դանակահարություն է տեղի ունեցել և կա վիրավոր։

Մինչ ոստիկաններն ու պարեկները կժամանեին դեպքի վայր Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Կենտրոնական բաժին, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխել մի տղամարդու։ Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ  վիրավորը Երևանի բնակիչ  21-ամյա Գոռ Հ․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել ըստ բժիշկների «կրծքավանադակի կտրած վերք» ախտորոշմամբ։

Ահազանգով հիվանդանոց, ապա դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քնչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժնի խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը նշված այգում հայտնաբերել են արնանման հետքեր և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողի կամ կատարողների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։